Մթերքներ, որոնք մեծ քանակությամբ վիտամիններ են պարունակում
Գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում պարզել են այն հիմնական մթերքների անունները, որոնք պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ: Ձկնեղենը, ընկուզեղենը, քաղցր ըմպելիքները պարունակում են օգտակար վիտամիններ: Մարդու ուղեղին անհրաժեշտ է գլյուկոզա, իսկ 1 բաժակ քաղցր ըմպելիքը կբավարարի անհրաժեշտ գլյուկոզայի չափաբաժինը: Քաղցր ըմպելիքն օգնում է նաև բարելավել ինքնազգացողությունը:
Ընկուզեղենը համարվում է ուղեղի համար ոսկի, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ Е վիտամին: Այդ վիտամինն օգնում է պաշտպանել ուղեղի ցանցերը: