Ռեփեր Ջիգանը դստեր ծննդյան օրը կենդանի վագր է բերել (տեսանյութ և լուսանկարներ)
30-ամյա ռեփեր Ջիգանը և նրա կինը Օկսանա Սամոյլովան մեծ շուքով են նշել դստեր` Արիելի 5-ամյակը: Ծնողները դստեր համար հեքիաթային ծնունդ են կազմակերպել` երեկույթ եգիպտական ոճով: Այս մասին հաղորդում է Cosmo.ru-ն:
Հոբելյարին, ով փայլում էր ճոխ սպիտակ զգեստով և ոսկե զարդերով, շատ անակնկալներ էին սպասվում` բրգաձև տորթ և նույնիսկ կենդանի վագր:
Ըստ Օկսանայի, դա իր տեսած ամենաճոխ երեկույթն էր: