Էրդողանը ցանկանում է իրեն ենթարկեցնել բանակն ու հետախուզությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է ուղղակիորեն իրեն ենթարկեցնել երկրի զինված ուժերը և ազգային հետախուզությունը: Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը` հղում անելով իր անանուն աղբյուրին:
Ինչպես գործակալությանը փոխանցել է թուրք պաշտոնյան, նախագահը այդ հարցով դիմել է ընդդիմությանն` աջակցություն ստանալու համար և կոչ է արել համապատասխան փոփոխություններ մտցնել երկրի սահմանադրության մեջ:
Ինչպես երևում է, Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո Էրդողանը ցանկանում է մեկընդմիշտ փակել ուժայինների ճանապարհը և ամրապնդել իր դիրքերը երկրում: