Թուրքիայի ԱԳՆ-ը խնդրել է Գերմանիային` հանձնել Գյուլենի հետ կապ ունեցող դատախազներին
Թուրքիայի որոշ դատախազներ, ովքեր մասնակցություն են ունեցել Թուրքիայում ռազմական հեղաշրջման կազմակերպման մեջ և աջակցել են Ֆեթուլլահ Գյուլենին` կարողացել են մեկնել Գերմանիա: Այս մասին հայտնել է «Reuters»-ը:
Թուրքիայի ԱԳՆ-ն դիմել է գերմանական իշխանություններին նրանց արտահանձնելու խնդրանքով:
Այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն: