Թուրքիայում Գերմանիայի դեսպանին այլևս չեն ընդունում կառավարությունում
Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանին արդեն մեկ ամիս է չեն ընդունում երկրի կառավարությունում այն պահից սկսած, երբ Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնել է Deutsche Welle-ն:
Նշվում է, որ գերմանացի դիվանագետները պարբերաբար հանդիպում են Թուրքիայի ղեկավարության ներկայացուցիչների հետ, սակայն իրենց բոլոր հանդիպումները պետք է նախաստորագրվեն ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի կողմից: