Եգիպտոսը դեռ չի ստացել Գյուլենի կողմից քաղաքական ապաստան ստանալու խնդրանք
Եգիպտոսը դեռ չի ստացել Ֆեթուլլահ Գյուլենի կողմից քաղաքական ապաստան ստանալու խնդրանք, ով մեղադրվում է Թուրքիայի կողմից հեղաշրջման փորձ կատարելու մեջ:
Այս մասին հայտնել է Ria.ru-ն: Ավելի վաղ Թուրքիայի Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը ասել էր, որ չի բացառվում, որ Գյուլենը դուրս է եկել ԱՄՆ-ից և գնացել է այլ երկիր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյուլենը հնարավոր է լքել է ԱՄՆ-ն:
«Նման տեղեկության հաստատում չկա: Եթե խնդրանք լինի, ապա այն կքննարկվի»,- ասվում է հայտարարության մեջ: