Քիմին նմանվել ցանկացող 2 տղամարդ վիճել են ֆեյսբուք սոցիալական ցանցում (լուսնակար)
Մեծ Բրիտանիայի երկու բնակիչներ, ովքեր ծախսել են հազարավոր դոլարներ կոսմետիկ և պլաստիկ վիրահատությունների վրա, որպեսզի նմանվեն Քիմ Քարդաշյանին և նրա քրոջը` Քայլի Ջեններին, վիճել են «Facebook» սոցիալական ցանցում: Այս մասին հայտնել է Daily Mail-ը:
25-ամյա Ջորջ Պարկը մի քանի վիրահատություն է արել` մեծացրել շրթունքները: Իր հերթին` 22-ամյա Ջեյմս Հոլթը մեծացրել է շրթունքները` ծախսելով 10 հազար ֆունտ ստերլինգ:
Ինչպես նշում է «Daily Mail»-ը` կոնֆլիկտը սկսել է այն բանից հետո, երբ Հոլթը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում լուսանկար, որում նշվում էր Պարկի մասին տեղեկություն: