Էրդողանը և Պուտինը համատեղ համաձայնության կգան «ԻՊ»-ի դեմ պայքարի հարցում
Անկարան և Մոսկվան օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման ժամանակ պատրաստ են համատեղ որոշում կայացնել «Իսլամական պետության» և «Ջեբհաթ-ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Մենք հանդիպել ենք Սերգեյ Լավրովի հետ Սոչիում, որտեղ քննարկել ենք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք: Եղել են մի քանի փոխնախարարների և նախարարների հանդիպումներ: ԱԳՆ-ում անցկացվում է նախնական աշխատանք մեր նախագահի` Սանկտ Պետերբուրգ այցի համար: Այնտեղ կընդունվեն հստակ որոշումներ` երկկողմանի քաղաքական, տնտեսական և տարածքային հարցերի վերաբերյալ և «ԻՊ»-ի դեմ պայքարի վերաբերյալ»,- ասել է Չավուշօղլուն: