Դավութօղլուն խոստովանել է, որ ռուսական «Су-24»-ը խփվել է իր հրամանով
Թուրքիայի ռազմաօդային ուժերը կործանել են ռուսական «Су-24»-ը` հետևելով երկրի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրամանին: Այս մասին հայտնել է Hurriyet Daily News-ը:
Նրա խոսքով` ինքն անձամբ էր անցյալ տարվա հոկտեմբերի 10-ին հրաման արձակել կործանել յուրաքանչյուր ինքնաթիռ, որը կխախտի Թուրքիայի օդային տարածքը: Այդ հրամանի համաձայն էլ՝ խփվել էր ռուսական «Су-24»-ը:
Դավութօղլուն վստահեցրել է, որ իր հրամանը վերաբերել է բոլոր ինքնաթիռներին, ոչ թե միայն ռուսական ինքնաթիռներին: Նա նաև հավելել է, որ այսօր էլ չէր փոխի իր որոշումը և իր վրա կվերցներ ողջ պատասխանատվությունը: