Դավաճանները պետք է մաքրվեն. Թուրքիայի ԱԳՆ-ն հեռացրել է 88 աշխատակցի
Թուրքիայի ԱԳՆ-ն հեռացրել է 88 աշխատակցի` այդ թվում՝ երկու դեսպանի: Այս մասին հայտնել է Ria.ru-ն` հղում տալով ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի խոսքին:
«Բոլոր դավաճանները պետք է մաքրվեն, նրանք չպետք է մտնեն վայրեր, որտեղ պահվում են պետական գաղտնիքներ, այդ իսկ պատճառով աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են: Ենթադրվում է, որ մոտակա օերին նույնպես կլինեն հեռացումներ: Այժմ 88 աշխատակցի հետ պայմանագրերը չեղյալ են հայտարարվել, այդ թվում՝ երկու դեսպանի: Կատարվում են պարզաբանումներ՝ ևս մի քանի դեսպանների հետ կապված»,- ասել է Չավուշօղլուն: