7 բան, որ չի կարելի անել լողափին
Cosmo.ru-ն ներկայացնում է 7 բան, որ չի կարելի անել լողափին.
1. Օգտագործել շատ ցածր «SPF»-ով արևապաշտպան քսուք: «SPF»-ի տոկոսը չպետք է ցածր լինի 50 տոկոսից:
2. Դեմքին քսել մարմնի համար նախատեսված արևապաշտպան քսուք:
3. Անուշադրության մատնել շուրթերի պաշտպանությունը: Շուրթերին ևս պետք է քսել հատուկ բալզամ` կրկին «SPF»-ով:
4. Չօգտագործել խոնավեցնող սփրեյ մազերի համար: Թաց մազերը ևս պետք է խնամել` դրանք պաշտպանելու համար: Դրա համար պետք է օգտագործել խոնավեցնող արևապաշտպան միջոցներ մազերի համար:
5. Մոռանալ թարմացնել «SPF»-պաշտպանությունը: Դա պետք է անել ամեն անգամ ջրից դուրս գալիս:
6. Գնալ լողափ դիմահարդարված:
7. Թաց մազերը պոչ կապել: Դրա պատճառով մազերը կարող են հեշտությամբ կոտրվել: