Տարվա հարսանիքը. 23-ամյա տղամարդն ամուսնացել է 11 երեխա ունեցող կնոջ հետ
Տատյանա և Եվգենի Գոլուշկովները կենդանի ապացույցն են այն բանի, որ ոչ միայն տարիքը, այլև ընդհանրապես ոչ մի բան չի կարող խոչընդոտել իսկական սիրուն: Տատյանան 11 երեխաների մայր է: Կինը և նրա առաջին ամուսինը` Ֆամիլը միշտ մեծ ընտանիք են ցանկացել, իսկ 6-րդ երեխայից հետո Տատյանան միանգամից 3 երեխա ունեցավ: Սակայն զույգի համատեղ կյանքը երկար չտևեց: Ընտանեկան բռնությունների պատճառով զույգը բաժանվեց:
Շուտով Տատյանան աշխատավայրում ծանոթացավ Եվգենիի հետ, ով նրանից 15 տարով փոքր էր: Սակայն դա նրանց չխանգարեց: Եվգենին սկսեց հոգ տանել Տատյանայի մասին, և ի վերջո նրան ամուսնության առաջարկություն արեց: Նա նաև կարողացավ շուտ լեզու գտնել երեխաների հետ ու դառնալ նրանց ընկերը: