Հրանտ Դինքի սպանության գործով Թուրքիայում ժանդարմերիայի 4 աշխատակից է ձերբակալվել
Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայ լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով ձերբակալել է 5 մարդու, այդ թվում` ժանդարմերիայի ուժերի 4 աշխատակցի: Այս մասին հաղորդում է «Anadolu» գործակալությունը` հղում անելով ոստիկանության աղբյուրին:
Ստամբուլի ոստիկանության հակաահաբեկչական գործողությունների բաժինը ձերբակալել է 3 ժանդարմի, մյուս ժանդարմը և 5-րդ կասկածյալը` տպագրատան տնօրենը, ձերբակալվել են Տրապիզոնի նահանգում