Մշակույթի նախարարը խորհուրդ է տալիս ծանր չտանել «Եվրատեսիլի» արդյունքները
«Ես կարծում եմ, որ մրցույթ ասվածը ընդհանրապես շատ սուբյեկտիվ հասկացություն է, մրցույթի ժամանակ տարբեր գործիքներ կարող են դերակատարություն ունենալ, ուստի պետք չէ ծանր տանել այդ հանգամանքը, որովհետև մրցույթը մրցույթ է»:
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե Եվրատեսիլը քաղաքակա՞ն մրցույթ է, նշեց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
«Մեզ համար կարևոր է, որ մենք ինքներս գնահատենք այն: Մեր «Դորիանս» խումբը մեր հասարակությունը բարձր է գնահատում, ես կուզենամ, որ այդ վերաբերմունքը շարունակական լինի:
Ճիշտ է, շատ քննարկումներ եղան, մասնավորապես, որ Ադրբեջանի միջամտությունը կար, բայց եթե նույնիսկ մարդիկ ինչ-որ սուբյեկտիվ պատճառներով չեն քվեարկել, իհարկե դա շատ վատ է:
Բայց մեր տղաներն իսկապես շատ լավ ելույթ ունեցան, ուղղակի պետք է հասկանալ, որ սա մրցույթ է. մի տեղ պարտվում են, մեկ այլ տեղ՝ հաղթում»: