Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ավելի քան 8000 մարդ է կալանավորվել
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ավելի քան 15.000 մարդ է ձերբակալվել, որոնցից 10.000-ը զինվորականներ են: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
«CNN Turk»-ը հայտնել է, որ 8113 մարդ կալանավորվել է:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ի երեկոյան մի խումբ զինվորականներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էին արել: Հիմնական հակամարտությունը տեղի էր ունեցել Անկարայում և Ստամբուլում:
Վերջին տվյալների համաձայն, գործողությունների արդյունքում զոհվել է 245 մարդ, 2.000-ից ավելի մարդ վիրավորվել է: