Ռուսական մամուլի անդրադարձը` զինված խմբի կողմից արված հայտարարությանը
Զինված խումբը, որն արդեն մեկ շաբաթից ավել է գրավել է Երևանի ՊՊԾ գնդի տարածքը` պահանջում է, որպեսզի Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և մի խումբ բժիշկներ ժամանեն դեպքի վայր` վիրավորներին վիրահատելու համար: Այս մասին «РИА Новости» գործակալությանը հայտնել է Առողջապահության նախարարության մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը:
Ավելի վաղ ոստիկանության մամլո ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ երեքշաբթի երեկոյան ՊՊԾ գնդի տարաքծում կրակոցներ են եղել: