Օգտագործեք բուժիչ սնունդ
Իրականում բուժիչ սննդի համար չպետք է գործածվեն հատուկ մթերքներ: Բոլոր այն մթերքները, որոնք լայնորեն օգտագործվում են առողջ մարդու սնվելու համար, ամենայն կարևորությամբ կարող են օգտագործվել բուժիչ սննդի համար: Այս հարցի կարևորությունն այն է, որ հատուկ մշակման միջոցով այդ մթերքները հարմարեցվեն նաև հիվանդների համար: Այս պարագայում շատ կարևոր է, որ բուժիչ սնունդը հարուստ լինի հանքային աղերով, որովհետև հաճախ հիվանդները հրաժարվում են բնական կերակուրներից, որոնք շատ օգտակար են, անհամ լինելու պատճառով:
Ցանկալի կլինի, որ բուժիչ սնունդը հարուստ լինի կիտրոնաթթվում կամ բնական կիտրոնի հյութով, բանջարեղենով, մրգահյութերով, տարատեսակ քամուկներով, համեմունքներով ու բուսական խառնուրդներով: