Նատաշա Կորոլյովան հոգեբանի օգնությանն է դիմել
Ռուս երգչուհի Նատալյա Կորոլյովան անցյալ տարի սկանդալի կենտրոնում էր հայտնվել: Այս մասին գրում է Rambler. ru-ն:
Երգչուհու հեռախոսից նրա անկեղծ լուսանկարները գողանալուց հետո նրա համար դժվարին ժամանակներ են սկսվել:
Լուսանկարների համար օգտատերերի ու երկրպագուների մի մասը քննադատել, իսկ մյուս մասն աջակցել է երգչուհուն, հատկապես, որ դրանք ինչ-որ մեկի հետ չեն արված եղել, այլ՝ իր սեփական ամուսնու:
Նատաշա Կորոլյովան վերջերս խոստովանել է, որ այդ դեպքերի հետ կապված անգամ ստիպված է եղել դիմել հոգեբանի օգնությանը: Հոգեբանի շնորհիվ նա կարողացել է տեղի ունեցածին էմոցիոնալ ձևով չարձագանքել և իրավիճակից գլուխը բարձր դուրս գալ: