Անկարայի և Վաշինգտոնի նախկին հարաբերությունների պահպանումը կախված է Գյուլենի հանձնումից. Բինալի Յըլդըրըմ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը «The Guardian»-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ Վաշինգտոնի և Անկարայի նախկին հարաբերությունների պահպանումը կախված է Ֆեթհուլլահ Գյուլենի հանձնումից: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
«Իհարկե, քանի դեռ այդ ահաբեկչական կազմակերպության առաջնորդը շարունակում է ապրել ԱՄՆ-ում, մարդկանց ուղեղում հարց է ծագում` չկա արդյո՞ք այստեղ ԱՄՆ-ի աջակցությունը: Այդ իսկ պատճառով Ամերիկան այս պահից սկսած պետք է մտածի, թե ինչպես է համագործակցելու Թուրքիայի հետ, որը հանդիսանում է իրենց ռազմավարական դաշնակիցը»,- ասել է Յըլդըրըմը:
Նա ընդգծել է, որ փաստաթղթերը, որոնք վերաբերում են Գյուլենի` հեղաշրջմանը մասնակցություն ունենալուն դեռ չեն ուղարկվել Վաշինգտոն, սակայն անպայման կուղարկվեն: