Ադրբեջանում զենքի բազայում պայթյունից երկու մարդ է մահացել
Ադբեջանում Շիրվանի «Արազ» զենքի բազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:
«Պայթյունի հետևանքով Շիրվանի զենքի գործարանում երկու մարդ է մահացել»,- այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է ստեղծել պետական հանձնաժողով պայթյունի պատճառները պարզելու և հետևանքները վերացնելու համար:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ադրեբեջանում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 20-ի: