Անկարայի կենտրոնական հրապարակը կվերանվանվի հեղաշրջման կանխման պատվին
Անկարայի իշխանությունները կվերանվանեն կենտրոնական Կիզիլայի հրապարակը հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի ճնշման և կանխման պատվին: Այս մասին հայտարարել է Անկարայի քաղաքապետ Մելիք Գեկչեկը: Այս մասին հաղորդում է «Anadolu» գործակալությունը:
«Այդ հրապարակը կստանա Հուլիսի 15-ի ժողովրդավարության հրապարակ անվանումը»,-նշել է նա:
Քաղաքապետը հաղորդել է, որ կվերնվանվի նաև Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի շենքի դիմաց գտնվող հրապարակը, որը կանվանեն Հուլիսի 15-ի նահատակների հրապարակ, քանի որ այնտեղ հեղաշրջման փորձի ժամանակ շատ քաղաքացիներ են մահացել: