Ջենիֆեր Լոպեսը զարմացրել է երկրպագուներին ջրահարսի իր կերպարով (լուսանկարներ)
Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը հայտնի է ոչ միայն իր վոկալային տաղանդով, այլև արտաքին սքանչելի տեսքով: Չնայած նրան, որ Ջենիֆերն արդեն 47 տարեկան է, բայց նա չի վախենում էքտրավագանտ և սեքսուալ հագուստներից, որոնք ընդգծում են նրա կազմվածքը: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Այս անգամ Լոպեսը զարմացրել է երկրպագուներին ջրահարսի իր կերպարով: Հագուստի դիզայներն է «Zuhair Murad»-ը: Ջեյ Լոն իսկապես հիանալի տեսք ունի: Նա խոստովանել է, որ լավ արտաքին տեսքի գրավականն է առողջ սնունդը, սպորտը և ներդաշնակությունը: