Սիրահարվածները խենթ են. աֆորիզմներ սիրո մասին
Նրանք, ովքեր սիրում են' կամ ոչինչ չեն կասկածում, կամ էլ կասկածում են ամեն ինչ։
Սիրահարվածները նման են լուսնոտներին. նրանք տեսնում են ոչ միայն աչքերով, այլև ամբողջ մարմնով։
Սիրո համար բաժանումը նույնն է, ինչ կրակի համար' քամին. թույլը մարում է, ուժեղը' բորբոքում։
Սիրել նշանակում է դադարել համեմատել։
Սերը հաճախ խլում է բանականությունը նրանից, ով ունի, և տալիս է նրան, ով չունի։
Երբ ճչում է հպարտությունը, սերը լռում է։
Սիրող մարդու զայրույթը կարճատև է։
Սերը երևակայության հաղթանակն է բանականության հանդեպ:
Սերը կույր է, սակայն ամուսնությունը հիանալի ակնաբույժ է:
Սերը միակ կիրքն է, որ չի ճանաչում ո'չ անցյալ, ո'չ ապագա:
Երբ մարդիկ սիրում են, նրանք ներում են: