Թուրքիան մահապատիժը վերականգնելու մասին դեռ որոշում չի կայացրել
Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեկը հայտարարել է, որ Թուրքիան դեռ որոշում չի ընդունել մահապատժի վերականգնման մասին: Այս մասն գրում է РИА «Новости»-ն:
«Մահապատիժը վերականգնելու մասին որոշումը դեռ չի ընդունվել»,-ասել է Շիմշեկը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Ավելի վաղ, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է անհապաղ դադարեցնի բանակցությունները Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով, եթե Անկարան վերականգնի մահապատժի կիրառումը:
Հիշեցնենք, որ Թուրքիան մահապատժի կիրառումը վերացրել էր 2004 թվականին՝ ելնելով ԵՄ չափանիշներից: