Միլիոնովը Լորակին առաջարկել է ՌԴ քաղաքացի դառնալ (լուսանկար)
Ռուս պատգամավոր Վիտալի Միլիոնովը ամեն ինչ անում է, որպեսզի երգչուհի Անի Լորակը Ռուսաստանի քաղաքացիություն ստանա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ռուսաստանը կդառնա նրա երկրորդ տունը, իսկական հայրենիքը»,-ասել է Միլիոնովը:
Հուլիսի 24-ին երգչուհին Սանկտ Պետերբուրգում համերգ է ունեցել նվիրված ՌԴ նավատորմի 320-ամյակին: Լորակն իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել և գրել. «Շնորհակալ եմ, Պիտեˊր»: Օգտատերերի մի մասը սա Ուկրաինայի նկատմամբ դավաճանություն է որակել: