Արքայազն Հարրին զղջում է, որ լռել է արքայադուստր Դիանայի մահվան մասին (լուսանկար)
1997 թվականին, երբ մահացավ արքայադուստր Դիանան` Հարին 12 տարեկան էր, նա գրեթե չի խոսել մոր մասին: Այժմ նա զղջում է: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
«Ոչ ոք չպետք է տառապի միայնության մեջ»,-ասել է արքայազնը՝ բարեգործական երեկոյի ժամանակ և հավելել,-«Տառապել չի նշանակում լինել թույլ: Թուլություն նշանակում է գիտակցել խնդիրը և չխոսել այդ մասին: Ես շատ եմ փոշմանում, որ չեմ խոսել այդ մասին 28 տարիների ընթացքում»,- ասել է նա:
Արքայադուստր Դիանայի մասին խոսվել է բարեգործական երեկոյի ժամանակ, ուր Հարրին եկել էր աջակցելու «Manchester United»-ի խաղացող Ռիո Ֆերդինանդին, ում կինը մահացել է ուռուցքից, թողնելով 3 երեխաներին և այդ օրը արքայազնը պետք է հանդես գար իր խոսքով: