Մենք արդեն 53 տարի է, ինչ կանգնած ենք ԵՄ-ի դռների առջև. Էրդողանը զայրացել է՝ ԵՄ-ի դիրքորոշումից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵՄ-ի դիրքորոշումն անազնիվ է անվանել, որը քննադատում է արտակարգ դրության հայտարարումը և սպառնում դադարեցնել բանակցությունները՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ, եթե Անկարան վերսկսի մահապատժի կիրառումը: Այս մասին հայտնել է Ria.ru-ն:
«Մենք արդեն 53 տարի է, ինչ կանգնած ենք ԵՄ-ի դռների առջև և չեղյալ ենք հայտարարել մահապատիժը: Դրանից ի՞նչ փոխվեց: Յուրաքանչյուր ժողովրդավարական պետությունում որոշումը կայացնում է ժողովուրդը` նա պահանջում է մահապատիժ: Եթե հեղաշրջումը հաջող լիներ, ապա կմահանային հազարավոր մարդիկ: Արդյո՞ք այս հարցում կարելի է լինել անտարբեր: Հանրության դիրքորոշումը մեկն է, և հաշվի չնստել նրա հետ չի կարելի: Անձամբ ես կարծում եմ ԵՄ-ի դիրքորոշումն անազնիվ»,- հայտնել է նախագահը: