Բուժիչ աղցան կալանխոեով
Այս աղցանը կօգնի ազատվել անցանկալի մրսածությունից, թուլության զգացումից և կօգնի հիվանդ երիկամներին: Պատրաստման համար անհրաժեշտ է 100 գրամ կալանխոեի թարմ տերևներ, 50 գրամ կաղամբի թերթիկներ, 30 գրամ մաղադանոս և երկու ճաշի գդալ կիտրոնի հյութ:
Սկզբում կալանխոեի տերևների վրա պետք է լցնել եռացրած ջուր, ապա կալանխոեն ու մաղադանոսը մանր կտրատել ու խառնել իրար: Այնուհետև ավելացնել նույնպես մանր շերտերով կտրատված կաղամբը:
Զանգվածի վրա ավելացնել կիտրոնի հյութն ու պարունակությունը դարձնել միասեռ զանգված:
Այս բուժիչ աղցանը պետք է ուտել օրական 3 անգամ' հաց ուտելուց առաջ: Մեկ շաբաթվա ընթացքում դուք կզգաք վերջինիս դրական ազդեցությունը: