Գերմանական ԶԼՄ-ները գտել են Էրդողանի աքիլլեսյան գարշապարը
Թուրքիայի իշխանությունների կողմից ռազմական հեղաշրջման փորձից հետո օգտագործվող դաժան մեթոդները լուրջ վտանգ են ներկայացնում երկրի տնտեսության համար: Այս մասին գրում է « РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Der Spiegel»-ի սյունակագրի խոսքերին, որոնք գրվել են «Էրդողանի աքիլլեսյան գարշապարը» անունն ունեցող սյունակում:
Թուրքիայի խնդիրը, հեղինակի կարծիքով, արտասահմանյան կապիտալից կախվածություն ունենալու մեջ է: Դրանով նա տարբերվում է Ռուսաստանից, որի վրա այդքան էլ ուժեղ չի ազդում «միջազգային կրեդիտորների բարեհաճությունը»: Չնայած Արևմուտքի պատժամիջոցները վնասեցին ռուսական տնտեսությանը, միևնույնն է, այն հեռու է փլուզումից:
«Նա, ով ուրիշների փողից է կախված, ավելի լավ է՝ չհայտնվի վատ վիճակում: Դրա համար Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանությունը սահմանափակ է: Նրան արտասահմանյան ներդրողների վստահությունն է պետք»,- նշվում է սյունակում: