«Turkish Airlines»-ի ավելի քան 100 աշխատակից ազատվել է աշխատանքից
«Turkish Airlines»-ի ավելի քան 100 աշխատակից հեռացվել է հեղաշրջման փորձի հետ կապված: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Sabah թերթին:
Նշվում է, որ աշխատանքից հեռացվածների թվում կան նաև օդանավակայանի բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում հեղաշրջման փորձ էր իրականացվել: Ըստ վերջին տվյալների՝ կատարվածի արդյունքում Ստամբուլում և Անկարայում զոհվել էր 246 քաղաքացի, իսկ ավելի քան 2000-ը՝ վիրավորվել: