Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի բանտերում 62 երեխա է պահվում. The Telegraph
Խոսքը «Kuleli» ռազմական դպրոցի աշակերտների մասին է, որոնց ձերբակալել են պետության դեմ դավադրության կասկածանքով: Նրանց փաստաբանների խոսքով՝ ըմբոստությունից առաջ 14-17 տարեկան դեռահասներին ստիպել են կամուֆլյաժ հագնել և չլիցքավորված զենք վերցնել: Այս մասին գրում է Charter97.org-ը՝ հղում տալով The Telegraph-ին:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալված 62 երեխաները, որոնք մինչ օրս պահվում են բանտերում, չեն կարողացել կապվել իրենց ծնողների հետ
Որոշ երեխաների ծնողներ հայտարարել են, որ իրենց երեխաներին այդ օրը կանչել են դպրոց՝ խոստանալով հայտնի ֆուտբոլիստների հետ հանդիպում։