Ժենշենի հրաշագործ ազդեցությունը
Դեռևս հնագույն բժշկության մեջ օգտագործում էին ժենշենի թուրմը, որը հրաշալի օգնում է դեպրեսիաների, նևրոզների և սթրեսների դեպքում, ինչպես նաև գերհոգնածությունից ազատվելու համար շատ դրական է ներգործում:
Շնորհիվ ժենշենի հրաշագործ ազդեցության, բարձրանում է մարմնի ընդհանուր կենսունակությունը, վերանում է թուլության զգացումը, էմոցիալ անկայունությունը տեղի է տալիս, անհետանում են անցանկալի գլխացավերն ու տագնապի զգացողությունները:
Ժենշենի թուրմը կարգավորում է նաև սիրտ-անոթային համակարգի աշխատանքը. ազդում է արագ, բայց չարաշահել չի կարելի, որովհետև այն արագացնում է սրտի աշխատանքն ու բարձրացնում է զարկերակային ճնշումը: