Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Պուտինին հեղաշրջման փորձի ժամանակ ցուցաբերած աջակցության համար
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ ցուցաբերած աջակցության համար: Այս մասին հաղորդում է «Haberturk»-ը:
«Մենք շնորհակալություն ենք հայտնում նախագահ Պուտինի և բոլոր պաշտոնական ներկայացուցիչներին»,- նշել է Չավուշօղլուն:
Նա նաև հավելել է, որ G20-ի նախօրեին` օգոստոս ամսին կկայանա Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն հարաբերությունների վերականգնմանն ուղղված քայլերը: