Թուրքիայում լրագրողների ձերբակալությունները մտահոգիչ են. ԵԱՀԿ
ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտադիր է ուշադիր հետևել այն գործողություններին, որոնք թուրքական իշխանությունները ձեռնարկում են լրագրողների հանդեպ: Այս մասին հաղորդում է «РИА Новости» գործակալությունը:
Երկուշաբթի օրը «NTV» հեռուստաալիքը հաղորդել էր, որ Թուրքիայի դատախազությունը 42 լրագրողի ձերբակալության թույլտվություն է տվել: Իրականացվում են հետաքննչական գործողություններ, ձերբակալվում են լրագրողներ, ովքեր կասկածվում են ընդդիմադիր հոգևոր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեջ:
«Թուրքիայից 42 լրագրողի ձերբակալության մասին եկող լուրերը շատ մտահոգիչ են, ուշադիր կհետևեմ դրանց»,- գրել է Միյատովիչը Twitter-ի իր միկրոբլոգում: