Հեղաշրջման փորձից հետո Թուրքիան կփոխի մի շարք դեսպանների
Այլ երկրներում Թուրքիայի դեսպաններից մի քանի կազատվեն իրենց պաշտոններից Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո, որը տեղի է ունեցել հուլիսի 15-ին: Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, ով հաղորդել է, որ նրանցից մի քանիսը հնարավոր է` անարդար կերպով են զբաղեցնում իրենց պաշտոնները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում անհաջող ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է 13 հազար մարդ, փակվել են ավելի քան հազար մասնավոր դպրոցներ, որոնք կարող էին կապ ունենալ ընդդիմադիր հոգևոր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ: