ԵՄ-ն Թուրքիային կարգադրություններ անելու իրավունք չունի. Չավուշօղլու
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ Եվրոմիությունը կարգադրություններ անելու իրավունք չունի: Այս մասին հաայտնել է Ria.ru-ն:
«Եվրոպան չի հանդիսանում Թուրքիայի տերը և մենք չենք կարող թույլ տալ խոսել մեզ հետ շանտաժի լեզվով և նայել Թուրքիային վերևից: Եթե ԵՄ-ն հարցեր ունի այս թեմայի հետ կապված, մենք պատրաստ ենք քննարկել: Մեզ պահում են ԵՄ-ի դռների առջև արդեն կես դար է, չնայած նրան, որ մենք պահում ենք եվրոպական արժեքները: Մենք կատարել ենք բոլոր պայմանները` առանց վիզային ռեժիմին արժանանալու համար, համաձայնել ենք ամեն խոսքի, ամեն ստորակետի հետ: Սակայն տեսեք, թե ինչ են նրանք հայտարարում այսօր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոխորհրդարանի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտնել էր, որ ԵՄ-ը կդադարեցնի Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցության հարցի քննարկումը, եթե Անկարան վերականգնի մահապատժի կիրառումը: