Ադրբեջանի սահմանադրական դատարանը հաստատել է սահմանադրության փոփոխությունների նախագիծը
Ադրբեջանի սահմանադրական դատարանն այսօր տեղի ունեցած նիստում հաստատել է երկրում սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ըստ նախագծի, մտցվում է առաջին փոխնախագահի պաշտոն և երկարաձգվում են նախագահի լիազորությունները: Այս մասին հաղորդում է «РИА Новости» գործակալությունը:
Սահմանադրական դատարանի որոշման մեջ ընդգծվում է.«Առաջարկվող փոփոխությունները չեն հակասում սահմանադրության ժողովրդավարական ընդհանուր սկզբունքներին և պետության հիմքերին և կարող են դրվել հանրաքվեի»:
Ըսը Ալիևի կողմից առաջ քաշված ծրագրի` Ադրբեջանում նախատեսվում է մտցնել առաջին փոխնախագահի և փոխնախագահի պաշտոնները: Նախագահի լիազորությունները երկարաձգվում են մինչև 7 տարի (ներկայումս 5 տարի է): Նախագահը կարող է Ադրբեջանի նխագահի արտահերթ ընտրություններ հայտարարել: Նախագահի ժամկետից շուտ հեռանալու դեպքում առաջարկվում է կրճատել արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետը` 3 ամսից հասցնելով մինչև 60 օր
Ըստ սահմանադրության փոփոխությունների նախագծի` խորհրդարանի անդամ կարող են դառնալ սկսած 18 տարեկանից: