Առաջիկա 5 օրերին ջերմաստիճանը էական փոփոխություններ չի կրի. Գագիկ Սուրենյան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչ վերաբերվում է օդի ջերմային ֆոնին, պետք է նշեմ, որ այն զգալիորեն նվազել է, այսօր Երևանում ջերմաստիճանը չի գերազանցի +33...+34 աստիճանը, առաջիկա 5 օրերին ջերմաստիճանը էական փոփոխություններ չի կրի այսինքն համեմատաբար զով եղանակը կպահպանվի մինչև հուլիսի 30-ը ներառյալ»: