Թուրքիայում կփակվեն Գյուլենի գործունեության հետ կապված բոլոր ընկերությունները
Թուրքիայի իշխանությունները փակելու են բոլոր ընկերությունները, որոնք կապված են Ֆեթուլլահ Գյուլենի գործունեության հետ: Այս մասին հայտնել է «Hurriyet»-ը:
Ինչպես մանրամասնել է Թուրքիայի մաքսային և առևտրի հարցերով նախարար Բյուլենթ Թյուֆենջին` իշխանությունները հետաքննություն կիրականացնեն այն ընկերություների նկատմամբ, որոնք ֆինանսական աջակցություն են ցուցաբերում Գյուլենին: Արդյունքում նրանք կփակվեն և նրանց հանդեպ կիրականացվեն անհրաժեշտ միջոցներ: