ԵՄ-ը կդադարեցնի Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցության հարցի քննարկումը, եթե Անկարան վերականգնի մահապատժի կիրառումը. Յունկեր
Եվրախորհրդարանի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտնել է, որ Եվրամիությունը անհապաղ որոշում կկայացնի դադարեցնել Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու հարցի քննարկումը, եթե Անկարան վերականգնի մահապատժի կիրառումը: Այս մասին հայտնել է «Reuters»-ը:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է եղել, որից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խնդրել էր ղեկավարությանը մտածել մահապատժի կիրառման մասին, քանի որ դա պահանջում է թուրք ժողովուրդը: