Ստամբուլում մեծ ցույց է տեղի ունենում` ի աջակցություն ժողովրդավարության
Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Թաքսիմ հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել և մասնակցում են ժողովրդավարության աջակցությանն ուղղված ցույցին: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Ցույցը կազմակերպվել է Հանրապետական ազգային կուսակցություն ընդդիմադիր կուսակցության կողմից, սակայն դրան մասնակցում են նաև Արդարություն և զարգացում իշխող կուսակցության ներկայացուցիչներ:
Ելույթ ունենալով ցույցին` Հանրապետական ազգային կուսակցության ղեկավարության անդամ Վելի Աղբաբը քննադատության է ենթարկել տասնյակ զինվորականների, հոգևոր գործիչների, պետական ծառայողների հետապնդումներն ու ձերբակալությունները հեղաշրջման փորձից հետո: