Թուրքական խոշորագույն բանկերից մեկը զրկվել է լիցենզիայից՝ Գյուլենի հետ կապ ունենալու պատճառով
Թուրքիայում «Bank Asya»-ին զրկել են բանկային լիցենզիայից՝ մեղադրելով ընդդիմադիր հոգևոր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմից ղեկավարվելու մեջ: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Hürriyet»-ին:
Ինչպես գրում է թերթը, որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ հուլիսի 18-ին դադարեցվել է բանկի գործողությունները: «Bank Asya»-ն հիմնադրվել էր 1996 թվականին:
Այն Թուրքիայի տասը խոշորագույն բանկերից մեկն էր: 2013 թվականին այն ժամանկվա երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանկին մեղադրել էր ԱՄՆ-ում բնակվող գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեջ: Գյուլենի հետ կապ ունենալու մեջ մեղադրվելուց հետը բանկը կորցրել էր իր բաժանորդներից շատերին և պետական օրգանների հետ ունեցած շահավետ գործարքները: 2014 թվականին բանկի եկամուտն ընկել էր 81%-ով: