Թուրքիան չի երկարաձգի արտակարգ դրության ռեժիմը. Յըլդըրըմ
Թուրքիան չի երկարաձգի երկրում մտցված արտակարգ դրության ռեժիմը: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը:
«Մեր նպատակն այն է, որ արտակարգ դրության ռեժիմը չերկարաձգվի»,- հայտնել է նա` նշելով, որ եթե նման անհրաժեշտություն առաջանա, ռեժիմը ստիպված կլինեն երկարաձգել: