Թուրքիայում հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող սպան ինքնասպան է եղել
Բարձրաստիճան սպա Իսմաիլ Չակմակը, ով ձերբակալվել էր հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու համար, ինքնասպան է եղել: Այս մասին հաղորդում է «HaberTürk»-ը:
Նշվում է, որ նա կախվել է Սիլիվրիի բանտում, որտեղ նրան պահում էին:
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ դեմ չէ մահապատժի կիրառմանը երկրում պետական հեղաշրջման փորձից հետո: Ինչպես երևում է թուրքական իշխանությունները որոշել են մինչ մահապատժի օրինականացումը գնալ ապստամբների «ինքնամաքրման» ճանապարհով: