Թուրքիան խոստանում է անել հնարավոր ամեն բան` Գյուլենի արտահանձնմանը հասնելու համար
Թուրքիան պատրաստ է քաղաքականության և օրենքի շրջանակներում անել ամեն հնարավորը, որպեսզի հասնի հոգևոր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային հանձնելուն, ով մեղադրվում է Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակից լինելու մեջ: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն տեղական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ընթացքում:
Չավուշօղլուն նշել է, որ «հուլիսի 15-ին հեղաշրջման փորձին մասնակից զինվորականների և Գյուլենի կողմնակիցների լայն ցանցի կապը լիովին ակնհայտ է»: Թուրքիայի ԱԳՆ-ն նաև հաղորդել է, որ Անկարան ակնկալում է պատրաստել բոլոր անհրաժեշտ տվյալները` մեկ շաբաթից մինչև 10 օր ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ին փոխանցելու համար:
Ավելի վաղ ԱՄՆ-ի իշխանությունները, այդ թվում` նախագահ Բարաք Օբաման, հայտնել էին, որ Թուրքիան պետք է անհրաժեշտ ապացույցները ներկայացնի, որոնք կվկայեն Գյուլենին հանձնելու անհրաժեշտության մասին: