Էրդողանը ցանկանում է օգոստոսի կեսերին հանդիպել Պուտինի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ցանկանում է հանդիպել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ օգոստոսին:
Էրդողանը հավելել է, որ վերջերս Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձը կարող է փոքր-ինչ փոփոխել իր ծրագրերը: Այս մասին գրում է «Комсомольская правда»-ն:
«Եթե ոչ մի գերբնական բան տեղի չունենա, ապա մենք օգոստոսի կեսերին կկարողանանք բանակցություններ վարել»,- հայտնել է Էրդողանը «France-24» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է ՌԴ կառավարությանը սկսել բանակցությունները` Թուրքիայի հետ առևտրատնտեսական համագործակցությունը վերականգնելու համար: