Մյունխենի զոհերի թվում երեք թուրք կա. Չավուշօղլու
Մյունխենում տեղի ունեցած կրակոցների հետևանքով երեք թուրք է մահացել: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով տեղական լրատվամիջոցներին և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի կատարած հայտարարությանը:
Թուրք զոհերի թվում է երկու դեռահաս և մի կին:
Ավելի վաղ, տեղեկություն էր տարածվել, որ արտասահմանցիներ և զբոսաշրջիկներ չկան զոհերի թվում:
Զոհերի մեծամասնությունն անչափահասներ են: Կրակ բացած 18-ամյա պատանու՝ նման քայլի շարժառիթները դեռևս անհայտ են: Հավանաբար, նա ինքնասպանություն է գործել: