Թուրքիան բոլոր անհրաժեշտ քայլերն արել է հեղաշրջման փորձից հետո. Էրդողան
Թուրքիան բոլոր անհրաժեշտ քայլերն արել է երկրում ռազմական հեղաշրջման փորձից հետո անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին գրում է «Russia Today»-ը՝ հղում տալով «ТАСС» գործակալությանը:
«Արևմուտքի բոլոր երկրները բոլոր անհրաժեշտ քայլերն անում են իրենց անվտանգությունն ապահովելու համար: Այսպես են վարվում Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ն, ես դրանում համոզվել եմ: Թուրքիան այս պահին ապրում է մի իրավիճակում, որը ստեղծվել է երկրում հեղաշրջման փորձից հետո: Իհարկե, ամեն ինչ չէ այս պահին Թուրքիայում «վարդագույն», սակայն մենք շարունակում ենք քայլեր անել և շարժվել առաջ: Եվ կարգավորման նշույլներ ի հայտ գալուն պես՝ այդ միջոցների մակարդակը կիջնի»,- հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նա հավելել է, որ այդպես են վարվում նաև այլ երկրներ:
«Ինչպե՞ս կարող ենք մենք այս ամենից հետո անհրաժեշտ քայլեր չանել: Մենք ուղղակի պարտավոր ենք դա անել»,- հավելել է Էրդողանը: