Թուրքիայում ռազմական հեղաշրջմանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է Էրդողանի անվտանգության 283 աշխատակից
Թուրքիայի իշխանությունները նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գվարդիայի 283 աշխատակցի են ձերբակալել: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Ձերբակալվածները մեղադրվում են Թուրքիայում ռազմական հեղաշրջմանը մասնակից լինելու համար:
Գվարդիան բաղկացած է առնվազն 2500 զինվորներից, որոնք տեղակայված են Անկարայի նախագահական պալատում:
«CNN Turk» հեռուստաալիքը հայտնել է, որ նախատեսված է ձերբակալել 300 զինվորականի, սակայն առայժմ հաջողվել է ձերբակալել նրանց, ովքեր դեռ մայրաքաղաքում են գտնվել: