Թուրքիայում 2 մարդ է ձերբակալվել սոցիալական ցանցերում հեղաշրջմանը հավանություն հայտնելու համար
Թուրքիայում երկու մարդ է ձերբակալվել սոցիալական ցանցերի իրենց էջերում պետական հեղաշրջման չստացված փորձը հավանության արժանացնելու համար: Այս մասին գրում է Интерфакс-ը՝ հղում տալով Hurriyet-ին:
Պարբերականը նշում է, որ այդ օգտատերերը ոչ միայն հավանության են արժանացրել հեղաշրջումը, այլ վիրավորական են արտահայտվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին:
Բացի այդ, նրանք պաշտպանում են այսպես կոչված «Զուգահեռ պետությանը»: Ահա այդպես է պաշտոնական Անկարան անվանում քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հետևորդներին:
Թուրքիայի իշխանությունները Գյուլենին են կասկածում ապստամբության կազմակերպման հարցում: